Սամվել Մայրապետյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Նա տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրել Մայրապետյանին դուրս գալ երկրից:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ ներակայացված նոր միջնորդությունն ամբողջությամբ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ է եղել:

«Լրացուցիչ ամսի 23-ին դարձյալ բժիշկների կոնսիլիում էր հրավիրվել, որոշել էին, որ այդ մեթոդը, որը պետք է իրեն փրկելու համար, Հայաստանում չկա: Վերջնականապես որոշեցին, որ չկա: Այդ փաստաթուղթը հիշատակեցի միջնորդության մեջ, որ չկա այդ բուժման այդ մեթոդը Հայաստանում, ու իրենք էլ քննարկեցին ու համոզվեցին, որ այդպես է ու բավարարեցին միջնորդությունը»,- նշել է փաստաբանը: