Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 29-ին կայցելի Հայաստան։

Հունվարի 29-ին ժամը 14։15-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հանդիպումը, իսկ ժամը 14։40-ին տեղի կունենա նախարար Մնացականյանի և Յոհաննես Հանի համատեղ մամուլի ասուլիսը։

Յոհաննես Հանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։