«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորելու որոշում կայացվել:

Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը, ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց երեկ՝ հունվարի 25-ին նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 եւ 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար: Ասել է, թե մեր տեղեկությունները հաստատվեցին: 

Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տեւական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ եւ այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում