Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվել են ու թափվել: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ տուժածներ չկան:

«Տուժածներ չկան: Վտանգավոր բան չի եղել, փրկարարները գնացել, տեղում սահմանազատել են տարածքը, մինչև մնացած մասով արդեն աշխատանքներ կիրականացնեն»,- ասաց Ասիլյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 26-ինժամը 12:41-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվելոր Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բացպատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտանհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտականհաշվարկ: Պարզվել էոր պոկվել և թափվել են մոտ 0.2 քմ բետոնե կառուցատարրեր: