ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին: