Վրաստանում հետախուզվող երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է՝ պատրաստ է 72 ժամում Վրաստանում իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: 

Նա նշել է, որ 3 օրում կկարողանա այնպես անել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ընդմիշտ անհետանա:

«Հենց համարեմ, որ Վրաստանի ակտիվ հատվածը պատրաստ է ինձ համար ապահովել երկրում 72-ժամյա ազատ տեղաշարժ, ես հայրենիքում կհայտնվեմ»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը՝ նշելով, որ դա խաղաղ սցենար է: