Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այյս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որը ներկայացրել է Գերմանիայի դաշնային  կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի մեկնաբանությունը:

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»,-ասել է Շտեֆեն Զայբերտը:

Դեսպանությունում նույնպես հետաքրքրությամբ և ուրախությամբ սպասում են այս այցին: