ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վաղեմության մասին խոսելիս ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա պետք չէ դնել որևէ ժամանակային սահմանափակում:

«Սա ոչ թե ինձ համար է սկզբունքային գործ, այլ Հայաստանի համար, որովհետև, գիտեք՝ երբ մահանում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ՝ ինչ է եղել և ինչու», – ասել է Փաշինյանը: