Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: 

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարության ֆեյսբուքյան էջից