«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ: Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան: Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը կղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում