«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց:

Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռ. Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել: ԱՆ մամլո խոսնակն այս լուրն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», սակայն մեր աղբյուրները պնդում են լուրի իսկությունը:

Ինչ վերաբերում է ԱՆ երկու փոխնախարարներին` Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, մեր տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ցանկանում են այս երկու պրոֆեսիոնալ փոխնախարարների պաշտոնում տեսնել իրենց ներկայացուցիչներին` անցումային արդարադատության ապագա ինստիտուտի լիարժեք գործունեության համար պլատֆորմ ունենալու նպատակով:

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրներն էլ պնդում են, որ միտում կա շրջվելու դեպի նախկին կադրերը։ Ավելին` չեն բացառում, որ մինչեւ փետրվար գլխավոր դատախազը կփոխվի, նոր դատախազի տեղակալների անուններ են հնչում, ասենք` ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանի անունը, որն այս պահին աշխատում է Դատական դեպարտամենտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում