«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: 

Նրանց խոսքով՝ որպեսզի Բագրատաշենից ներկրեն մեքենաները, իրենց պետք է ընթացակարգ, բայց իրենք չունեն այդ ընթացակարգը: 

«Քանի որ սահմանին էլ տեղ չկա, խնդրում ենք ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ միջանկյալ լուծում տալ այս հարցին»,-ասաց ակցիայի մասնակիցը: 

Հարցին, թե իրենց չե՞ն ասել՝ ինչ ժամկետներում կտրվի ընթացակարգը, ակցիայի մասնակիցը պատասխանեց, որ իրենց կարծիքով՝ այսօրվա օրակարգում այդ հարցը պետք է դրվեր, բայց չկա: 

«Մեր տվյալներով՝ բոլորը՝ Արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը  տվել են իրենց դրական պատասխանները»,-ասաց ակցիայի մասնակիցը: 

Նրանք ցանկանում են իմանալ, թե երբ է  դրվելու այդ հարցը կառավարության նիստում: 

Դիտարկմանը, թե իրենք փորձե՞լ են Վանեցյանի հայտարարությանը որևէ կերպ արձագանքել, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Մենք արձագանքել ենք և ասել, որ պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում և այդ նախագծով պետք է օրենք լինի»: