Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: