Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշեց, որ ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան: 

«Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաները կուզեն, մեծ սիրով իրենց կհրավիրենք», - ասաց Ա.Վանեցյանը: