ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին արված իր հայտարարությանը, թե «Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով։

«Քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,-նշեց Վանեցյանը: