Փետրվարի 17-ին ՀՀ 19 համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ:

ԼՈՒՐԵՐ.com-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ փետրվարի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ևս 3 թեկնածու ինքնաբացարկ է հայտարարել, իսկ 2-ը ետ են վերցրել փաստաթղթերը: 

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում առաջադրված, անկուսակցական Վարդազար Շահնազարյանն է: Այժմ Ակնաղբյուրում համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու: 

Մյուս թեկնածուն Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում առաջադրված, անկուսակցական թեկնածու Սերգո Սեդրակյանն է: Սեդրակյանը «Շենգավիթ» ԲԿ-ի վիրաբույժ է: Մալիշկայում ընտրապայքարի մեջ մնացել է 4 թեկնածու:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ինքնառաջադրված թեկնածու Բագրատ Խաչատրյանը ևս ինքնաբացարկ է հայտնել: Ասատրյանը Ուրցաձորի համայնքապետի տեղակալն է: Նշենք, որ այս համայնքում բոլոր թեկնածուներն անկուսակցական են՝ բացի Գևորգ Ավետիսյանից. նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Այժմ Ուրցաձորում միմյանց դեմ կպայքարեն 6 թեկնածուներ: 

Փաստաթղթերը ետ են վերցրել նաև Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում առաջադրված՝ անկուսակցական Գագիկ Սաֆարյանը և Շիրակի մարզի Հառիճհամայնքում ինքնառաջադրված Անդրանիկ Մնեյանը: Այսպիսով՝ Նոր Արմավիրում և Հառիճում միմյանց դեմ կպայքարեն 2-ական  թեկնածուներ: 

Արդեն տեղեկացրել էինք, որ Վարդենիսի համայնքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանը ևս ինքնաբացարկ է հայտարարել: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ