ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի Վարդանանց փողոցում հայտաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեջ կասկածվող  42-ամյա Վաչագան Մուրադյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Մուրադյանը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալի խուզարկությամբ հայտաբերվել է 15 գրամից ավելի քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, հեղուկով ներարկիչ ու դանակ:

Ըստ փորձաքննական եզրակացության` ափիոնին նմանվող մուգ զանգվածը  հենց ափիոն էր:

Ոստիկանության աշխատակիցները Վաչագան Մուրադյանին ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: