ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները և կառավարության կազմը Ազգային ժողովում փակ քննարկում են անցկացրել: 

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց Աժ փոխնախագահ Լենա Նազարյանից, Աժ պատգամավոր Լիլիթ Մակունցից և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից տեղեկանալ, թե ինչ են քննարկել փակ նիստում, և, ի վերջո, ինչո՞ւ էր խոչընդոտվում լրագրողների մասնագիտական գործունեությունն ու ինչո՞ւ էր նիստը փակ, սակայն ինշխանության ներկայացաուցիչները չպատասխանեցին մեզ՝ անջատելով հեռախոսները , իսկ ավելի ուշ՝ դուրս գալով կապից:

Պետք է նկատենք, որ «Իմ Քայլը» խմբակցության անդամները, որքան էլ թմբկահարում են, որ չեն կրկնելու նախորդների սխալները և չեն որդեգրելու նրանց գործելաոճը, այնուամենայնիվ, ավանդույթները շարունակում են: Այս նույն սկզբունքով էր առաջնորդվում, օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, երբ դռնփակ նիստեր էր հրավիրում և քննարկում թեմաներ, որոնց մասին մինչև վերջ էլ հանրությունը չէր տեղեկանում, բացառությամբ՝ կուլիսային շշուկներից: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պետք է քննարկվեր կառավարության ծրագիրը, որն ԱԺ-ն քննարկելու է փետրվարի 12-ին: