Երևանում փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքի էջը:

«Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն: Հիշեցնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երթևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ: