ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2005 թվականին ծնված Մարիաննա Իսահակյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մարիաննա Իսահակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ՀՀ ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (098) 37-00-55, (010) 34-02-02: