ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 3-ին, ժամը 03:36-ին ահազանգ է ստացել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության պաշտոնական կայքից, Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.):

Փետրվարի 3-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.):

Փետրվարի 3-ին, ժամը 01:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ.):