62 տարեկանում Երևանում մահացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը: Այս մասին տեղեկացնում է հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը:

Գույժի մեջ ասվում է.

«Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն:

Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին»:

Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Այնճարում, Լիբանան:

1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:

Մկրտիչը Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում է հայտնվել ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնացել այդ նպատակին:

1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։