ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից՝ երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի առնչությամբ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:

Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,– գրել է նա։