Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել,  հեռացել են նշված վայրից։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց, Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: