ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էկատարել Զոհրաբ Մնացականյանի՝  ԱԺ «Լուսավոր Հայաստան« խմբակցության անդամների հետ հանդիպման վերաբերյալ.

«Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»։