Երևան-Մեղրի ավտոճանապարհը, որն առավոտից փակել էին Դվին համայնքի բնակիչները, արդեն բաց է:

Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանն ասաց, որ համայնքի բնակիչները ճանապարհը փակել էին Դվին-Նորաշեն ոչ բարվոք վիճակում գտնվող ավտոճանապարհը վերանորոգելու պահանջով: «Խնդրի մասին տեղեկացվել է մարզպետը, ապա, նրա միջնորդությամբ, նաև տրանսպորտի և կապի նախարարը, փոխվարչապետը: Խնդրին արդեն իսկ լուծում է տրվել: Խոստացել են, որ հունիս-հուլիս ամիսներին մրցույթ կհայտարարվի, և ճանապարհը կվերանորոգվի»,- ասաց համայնքապետը:

Նա վստահեցրեց, որ համայնքի բնակիչները ճանապարհը միայն այսօր են փակել, և հիմա այն բաց է երթևեկության համար: