Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ՝ 2018 թվականին հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։

Նշվում է, որ հատուցման գումարներն այդ շահառուներին տրվել են պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների և վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջև տարբերության չափով:

«Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։