ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը։

Այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքականակը կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 2 մլն 972.7 հազարի փոխարեն: Մշտական բնակչության թիվը մեկ տարում նվազել է 7.6 հազարով: 

Այս տարվա հունվարի մեկի դրությամբ 1 մլն 894.5 հազար մարդ ապրել է քաղաքային, 1 մլն 070.6 հազար մարդ՝ գյուղական բնակավայրերում:

Մշտական բնակչության միջին տարիքը 2018 թվականի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.5 (2017թ.՝ 36.2) տարի, տղամարդկանց համար` 34.5, իսկ կանանց համար` 38.2 տարի:

Հայաստանում նվազում է ծնունդների թիվը: Եթե 2016 թվականին ծնվածների թիվը կազմել էր 40 592 մարդ, 2017-ին՝ 37 700, ապա 2018-ին այն կազմել է 36 502 մարդ:

Նվազել են նաև մահերը, եթե 2017 թվականին մահերի տարեկան թիվը կազմել էր 27 157, ապա 2018-ին կազմել է 25 645 մարդ: