Ես կարծում եմ եթե հանրապետականները ցանկանան ԱԺ-ում քննարկում անցկացնեն ԱԺ-ի ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց: Այս մասին  այսօր՝ փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի քննադատություններին՝ կապված ԱԺ-ում անցկացված «Իմ քայլի» փակ նիստերի հետ: 

Հարցին, թե նորմալ է, որ  կուսակցություններ ԱԺ-ում փակ հանդիպումներ անցկացնեն, Սիմոնյանը պատասխանեց. 

«Ես համարում եմ, որ որևիցե կուսակցություն եթե դիմի Ազգային ժողովին, ԱԺ-ն պարտավոր է տրամադրել դահլիճը, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ, երկու, կամ երրոդ կուսակցության այդ դահլիճը Հայաստանի հանրապետությանն է: Այնպես որ Հանրապետականը կամ որևէ մեկ այլ կուսակցություն եթե դահլիճի խնդիր ունի, եթե դիմի Ազգային ժողովին, կարծում եմ ԱԺ-ն չի մերժի դահլիճ տրամադրելու հետ կապված խնդրանքը»,-ասաց Ալեն Սիմոնյանը: