Կառավարության նիստում որոշում կայացվեց  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել և անցկացնել: Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը: