Պարոն Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, որ Գևորգ Կոստանյանը միջազգային հարթակներում առաջ է տանելու Արցախյան հարցը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես իրեն համարում եմ ՀՀ-ի ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի Հայաստանի Հանրապետությանը: Գևորգ Կոստանյանին դիտարկել քաղաքական միավոր՝ ես պատրաստ չեմ, քանի որ նա չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է: Ես նրան ճանաչում եմ դեռևս ԵՊՀ-ից և կարող եմ ասել, որ որպես մասնագետ, որպես իրավաբան՝ պարոն Կոստանյանը լավագույններից է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: 

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կոստանյանը քնեցրել է Մարտի 1-ի գործը, սայլը տեղից չի շարժվել, Սիմոնյանն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է նաև, որ Մարտի 1-ի գործը քաղաքական լուծման և քաղաքական կամքի գործ է եղել մշտապես»: