Ուգանդայի զբոսաշրջության նախարարությունը երկրի փարթամ ու գրավիչ կանանց ներառել Է տուրիստական տեսարժանությունների ցուցակում՝ հյուրեր գրավելու համար: Այդ մասին հայտնել Է Daily Monitor-ը: Երկրի զբոսաշրջության նախարար Գոդֆրի Քիվանդան հայտարարել Է «Միսս Փարթամ Ուգանդա» կոչվող գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որի եզրափակիչ փուլի մասնակիցները կորոշվեն հունիսին:

«Մենք, բնականաբար, ունենք գեղեցիկ կանայք, որոնց հաճելի Է նայելը: Իսկ ինչու՞ մենք նրանց չօգտագործենք մեր տուրիստական ինդուստրիան առաջ տանելու համար»,- ասել Է Քիվանդան՝ մատնացույց անելով գեղեցկության մրցույթի մասնակիցներին: Կառավարական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն Է Ուգանդայի համար, երկիրն անցյալ տարի 1,4 միլիարդ դոլար Է վաստակել այդ ճյուղի շնորհիվ: Զբոսաշրջիկների մեծ մասն Ուգանդա Է այցելում, որպեսզի ուղեւորություն կատարի ազգային բնայգում, տեսնի Նեղոս գետը, խառնարանային լճերն ու լեռները եւ տեղական կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին՝ գորիլաներին, թռչուններին եւ այլ կենդանիների: Պարարտ կանանց օգնությամբ նախարարությունը հույս ունի գրավելու Էլ ավելի շատ զբոսաշրջիկների եւ ավելացնելու եկամուտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: