Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7-9-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային և անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի, ինչպես նաև անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հայաստանում բանկը իրական հատվածում և ֆինանսական համակարգում բազմաթիվ ծրագրերի իրականացման բազմամյա և հաջողված փորձ ունի: