ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ փետրվարի 6-ին, կրկին հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Մարտի 1-ի գործով նրա հարցաքննությունն այս անգամ տևել է մոտ չորս ժամ։

Հարցաքննությունն ավարտվել է:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ-ից, սակայն այս անգամ ևս մեզ փոխանցեցին, որ չեն մեկնաբանում լուրը:

Նշենք, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։

Հիշեցնենք, որ Երրորդ նախագահը հարցաքննվել էր նաև փետրվարի 1-ին, որը տևել էր շուրջ 6 ժամ, սակայն նշվում էր, որ այն շարունակվելու է։

Հիշեցնենք, որ 2008 թ․ փետրվարին տեղի ունեցած ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ։ Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

Սոնա Հարությունյան