Բարձրագույն որակավորման կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԲՈԿ-ը կստեղծի աշխատանքային խումբ, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ: 

«Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ: Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժ15:00 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալ. Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում)»: