Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով քրեակատարողական 3 ծառայող կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ, իսկ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի՝ համալրել Քրեակատարողական ծառայության շարքերը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի ծառայությունից,  նրանց բոլորին շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:

Ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ նշել է, որ սպայի կոչումը պարտավորեցնող է, և կոչ է արել անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվն ու արժանապատվությունը: