Փողոցային առևտրով զբաղվող վաճառականները պատրաստվում են նստացույց անել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին վաճառականներ տիկին Գոհարը և Անահիտը: 

Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ նստացույցը սկսելու են երկուշաբթի օրը՝ ժամը 10-ին, կառավարության շենքի դիմաց: 

«Մենք մինչև վերջ գնալու ենք, թող մեզ տարածք տան մեր վաճառքը շարունակենք: Հացի փող չի մնացել, այսպես չի լինի»,- բողոքում են վաճառականները: 

Հիշեցնենք, որ փողոցային առևտրով զբաղվողներն այս տարվա հունվարից բողոքի ակցիաներ են իրականացնում՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով «խոստացված տաղավարների տրամադրում»: