«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որեւէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել: Դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում