Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,  լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: 

Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում,  Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի  5-7 աստիճանով:

 

 

Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: