«Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ»,-այս մասին համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետություն էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ նախորդ տարի իրականացրած քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները․ աղբը մեկ տեղից տեղափոխվել է այլ տեղ: