«Կառավարության ներկայացրած ծրագիրը որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության ընկալմանը: Ծրագրում չկան ցուցանիշներ, որոնցով հետագայում խորհրդարանը կկարողանա համեմատել, թե արդյոք այս կառավարությունը իրականացրեց իր ծրագիրը և խոստումը, թե ոչ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

«Ի վերջո, նախորդ կառավարությունը 7-8 տոկոս ՀՆԱ-ի աճ էր ապահովել, դրա նախորդ տարին 7 տոկոս էր ապահովել: Այսինքն, մենք ունենք ապահովագրված, պահպանողական, վախվորած ծրագիր։ Անհրաժեշտ է լուրջ քայլեր կատարել, այլ ոչ թե վախվորած և պահպանողական, ինչպիսին նախկին կառավարությունն էր»,- ասաց Թանդիլյանը՝ կառավարության ծրագիրը որակելով որպես պատասխանատվությունից խուսափող ծրագիր: