«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերեւս ամենազբաղվածներից մեկն է:

Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաեւ նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի եւ դռների վերանորոգումը: 

Եվ ընդհանրապես,  խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու եւ էլ որի խելքին կփչի երկրի առջեւ ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում