Փետրվարի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սևակ Անդրեասյանին։

Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրեասյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի 19 կտոր և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ձերբակալվել էր, ապա ստորագրությամբ բաց թողնվել, ինչից հետո թաքնվել էր քննությունից։