«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ իր ելույթում ասաց, որ տպավորություն ունի, որ «Լուսավոր Հայաստան» խմբկացությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, և ոչ մի կերպ չի կարող դա հասկանալ: 

«Ես հիշում ոմ, որ դուք լինելով Ազգային ժողովի պատգամավոր մի քանի անգամ կողմ եք քվեարկել Հանրապետական կառավարությունների բերած ծրագրին, այդ թվում Հովիկ Աբրահամյանի և, անկեղծ ասած, ինձ համար  որպես քաղաքացի, որպես պատգամավոր տարակուսելի կլինի, եթե դուք քվեարկած լինելով բուտաֆորիայի ծրագրի օգտին հեղափոխությունից հետո դեմ քվեարկեք հանրային քաղաքական և տնտեսական կյանքի վերափոխմանը ուղղված կառավարության ծրագրին: Ես ոչ մի ձև չեմ կարող հասկանալ, եթե ձեր խմբակցությունը դեմ քվեարկի կառավարության ծրագրին»,-ասաց Ռուբինյանը: