Փաստաբան Անժելիկա Հակոբյանը հաղորդում է ներկայացրել Փաստաբանների պալատ՝ խնդրելով հարուցել կարգապահական վարույթ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ։

Ըստ Անժելիկա Հակոբյանի հաղորդման՝ Սիրունյանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում են «անպարկեշտ, անցենզուր արտահայտություններ» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ:

«Ուսումնասիրությունը հիմք է տալիս ասելու, որ Ա․ Սիրունյանը ոչ միայն անպարկեշտ և անցենզուր է արտահայտվել պարոն Ռոբերտ Քոչարյանի հասցեին, այլև թույլ է տվել այնպիսի արտահայտություն, որը ռասսայական ու կրոնական թշնամանքի քարոզի հատկանիշներ է պարունակում»,- ասվում է հաղորդման մեջ։