«Ժամանակ» թերթը գրում է.

«Կատարում ՀՀ դեսպանության հիմնումը Սերժ Սարգսյանի օրոք հաստատված վատագույն ավանդույթների լավագույն շարունակությունն է: 2018թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչելու մասին, բայց նա միայն ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը չէր, այլ միաժամանակ՝ նաեւ Կատարում: Դուբայում դեսպանի պաշտոնից Ղարիբջանյանին ազատելու հրամանի մեջ հատուկ բաց էր թողնված Կատարում դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին դրույթը, քանի որ նա եւ իր բարձր հովանավորը արդեն ծրագրել էին, որ նոր հրաման պետք չի գալու, պարզապես պետք էր համոզել նոր իշխանություններին, թե Ղարիբջանյանի նման եզակի կադրը ինչ օգուտ կարող է տալ։ Իսկ քանի որ Կատարում Հայաստանը դեսպանատուն չուներ, պետք էր ընդամենը դեսպանատուն բացել:

Եվ ահա, այս տարվա փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացելու, եւ նույնիսկ ինչ-որ հիմնավորում էլ կար դրա համար, ըստ որի՝ դեսպանատունը բացվում է նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները: Թե կոնկրետ, որ արժանիքների համար է Ղարիբջանյանը «կարգվում» դեսպան՝ հայտին չէ։ Այդ գաղտնիքը կարող է բացահայտել թերեւս միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում