«100-ամյակն առանց Արամ» ուսանողական-քաղաքացիական շարժումը շարունակում է իրազեկման միջոցառումները։

Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։

Շարժման մասնակիցներն այսօր ևս շարունակելու են իրազեկման երթը և նամակներ են փոխանցելու ԵՊՀ Ֆակուլտետների դեկանատներ՝ ուղղված դեկաններին ու դասախոսներին` պահանջելով գումարել նիստ և անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտորին: