Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե աշխատավարձ, եւ այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչքան աշխատավարձով»,-ասաց Փաշինյանը։