Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին:

Համաժողովի բացման ժամանակ ծավալուն ելույթով հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Սոչի կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկով: