Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Նախ, այնտեղ բնակվում են հայեր: Մյուս կողմից, դուք չվախեցաք Արևմուտքից, Արևմուտքի արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու գնահատվում է շատ դրական Ռուսաստանի կողմից», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կալաշնիկովը:

Կալաշնիկովի խոսքով՝ հայկական կողմի որոշումն արդարեցված է Սիրիայի ժողովրդի ողբերգությամբ ու սեփական եղբայրներին օգնելու ցանկությամբ։